Ջիբրալթարի ոստիկանությունը տորպեդի ներսում 8.1 մլն դոլարի կոկային է հայտնաբերել (լուսանկարներ)
Ջիբրալթարի ոստիկանությունն առգրավվել է 8.1 մլն դոլարի կոկային, որը թաքցված է եղել հատուկ նպատակով կառուցված ստորջրյա ինքնաշարժ ականում (տորպեդ):
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տորպեդը կցված է եղել Կոլումբիայից դուրս եկած ու Լիբերիայի դրոշի տակ տեղաշարժվող նավին:
Թմրանյութով լի տորպեդը հայտնաբերվել է, երբ դեպի Եվրոպա ուղևորվող նավը հանգրվանել է Ջիբրալթարի ծովածոցում:
Ընդհանուր առմամբ, տորբեդում եղել է 108 կգ կոկային:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 անձ՝ այդ թվում նաև նավի կապիտանն ու գլխավոր ինժեները:

















