Քուվեյթում տանտերը տեսանկարահանել է՝ ինչպես է սպասավորն ընկնում 7-րդ հարկի պատուհանից (տեսանյութ)

18:01 • 01.04.17

Համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել օրերս տարածված տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է քուվեյթցի տանտերն օգնության հասնելու փոխարեն սմարթֆոնով հանգիստ տեսանկարահանում պատուհանից ընկնող աղախնին: 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկնողը եթովպիացի կին է, որը, անօգնական կախվելով 7-րդ հարկի պատուհանից, աղաչում է տանտիրոջն օգնության հասնել, մինչդեռ տանտերը շարունակում է տեսանկարահանումը: Վայրկյաններ անց աշխատողը ցած է ընկնում:  

Աղբյուրը մանրամասնում է, որ կինն ընկելուց հետո չի մահացել:  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը: