Պարագվայում ցուցարարներն այրել են Կոնգրեսի շենքը
Պարագվայում սահմանադրական փոփոխություններին դեմ ցուցարարները, որոնցով թույլ է տրվում գործող նախագահի երկրորդ ժամկետով վերընտրվելը, այրել են մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող Կոնգրեսի շենքը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ հրդեհը տարածվել է Կոնգրեսի առաջին հարկում: Այրվելու պահին շենքում մարդիկ են եղել:
Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքի հրդեհման հետևում կանգնած են մարդիկ, որոնք ցանկանում են հարված հասցնել երկրում ժողովրդավարությանը:
Կոնգրեսի շենքի հրդեհումը տեղի է ունեցել անկարգությունների ընթացքում, որոնք մայրաքաղաքում սկսվել են այն բանից հետո, երբ նախագահին աջակցող 25 սենատոր հավանության են արժանացրել օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս փոխնախագահին և նախագահին առաջադրվել երկրորդ ժամկետի:










