Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամի» գրոհայինները մինչև 17 տարեկան 22 աղջիկ են առևանգել

09:42 • 01.04.17

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայինները 22 աղջիկ են առևանգել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերի վրա հարձակումների ընթացքում: Այդ մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին:


Գործակալության տվյալներով՝ մարտի 30-ին իրականացված առաջին հարձակման ընթացքում գրոհայիններն առևանգել են ընդհանուր առմամբ 18 աղջիկ:


«Mamman Nur ճամբարից «Բոկո Հարամ»-ի գրոհայինները եկել են փիկապերով ժամը մոտ 06:00-ին և 17 տարեկան և ավելի ցածր տարիքի 14 աղջիկ առևանգել»,- ասել է տեղի բնակիչներից մեկը: Նա նաև հայտնել է, որ ևս չորս աղջիկ առևանգվել է փախչելու փորձից հետո:


Հաղորդվում է, որ ևս չորս աղջիկ առևանգվել է երկրորդ հարձակման ընթացքում: