ԱՄՆ-ում մահացել է ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ ծիածանագույն դրոշը ստեղծողը

12:38 • 01.04.17

Վաթսունհինգ տարեկանում մահացել է ամերիկացի նկարիչ և ակտիվիստ Գիլբերտ Բեյքերը, հայտնում է Reuters գործակալությունը: Այդ մասին հայտնել է նրա ընկեր Քլիվ Ջոնսը:


«Իմ ամենաթանկ ընկերն աշխարհում հեռացավ... Բեյքերն աշխարհին տվեց ծիածանագույն դրոշը, իսկ ինձ տվեց 40 տարվա սեր և ընկերություն»,- գրել է Ջոնսն իր բլոգում:


Գիլբերտ Բեյքերի մահվան պատճառը հայտնի չէ: Նշվում է, որ վերջին մի քանի տարիներին նա ապրել է Նյու Յորքում:


Նա հայտնի է նրանով, որ 1978 թվականին ստեղծել է ԼԳԲՏ՝ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր շարժման խորհրդանիշը՝ ծիածանագույն դրոշը։