Սաուդյան Արաբիայում բժիշկները տղամարդու որովայնից հեռացրել են 11 տարի առաջ կուլ տված լամպը (լուսանկար)
Սաուդյան Արաբիայի Ալ Ահսա շրջանի հիվանդանոցներից մեկում բժիշկները 21-ամյա երիտասարդի որովայնից լամպ են հեռացրել, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել սրտխառնոցի ու բարձր ջերմության ախտանշաններով:
Մանրակրկիտ բուժզննումից հետո մասնագետները նրա որովայնի խոռոչում տարօրինակ օբյեկտ են նկատել, որը, ինչպես պարզվել է վիրահատության ընթացքում, սովորական լամպ է եղել:
Ավելի ուշ երիտասարդը պատմել է, որ 10 տարեկանում լամպ է կուլ տվել:











