Թրամփը միջոցառման ժամանակ մոռացել է ստորագրել առևտրային հրամանագրերը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային հրամանագրերի ստորագրման արարողությունից հեռացել է՝ առանց համապատասխան փաստաթղթերը ստորագրելու:
Ինչպես նշում է thehill.com-ը, համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է փոխնախագահ Մայք Փենսը փորձում կանգնեցնել Օվալաձև աշխատասենյակից հեռացող նախագահին: Նշվում է, որ Փենսը ստիպված է եղել փաստաթղթերը վերցնել սեղանից ու հետևել նախագահին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը ստորագրել է առևտրային դեֆիցիտի կրճատմանն ուղղված 2 հրամանագիր: Դրանցից առաջինն ԱՄՆ առևտրի նախարարությանը 90 օր է տալիս առևտրային դեֆիցիտի վրա ազդող գործոնների մասին զեկույց ներկայացնելու համար, իսկ մյուսն ուղղված է ներկրման տուրքերի հավաքման ավելացմանը:










