Թրամփի թիմի լրտեսված աշխատակիցների անունները բացահայտած անձը հետախուզության բարձրաստիճան պաշտոնյա է. Fox News
Անձը, ով հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի աշխատակիցների անունները, որոնց նկատմամբ լրտեսում է իրականացվել, «լայնորեն հայտնի և հետախուզական հանրության բարձրաստիճան ներկայացուցիչ է», հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են հետախուզությունից և Սպիտակ տան աղբյուրները, այդ անձը Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից չէ: Աղբյուրի խոսքով, միևնույն ժամանակ, նրա անունը հայտնի է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դևիս Նունեսին, որը հայտնել է ԶԼՄ-ներին և ԱՄՆ-ի իշխանություններին, որ Թրամփի ընկերության որոշ աշխատակիցներ լրտեսվել են:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Դևին Նունեսը հետախուզության աշխատակցից Սպիտակ տան տարածքում տեղեկություն է ստացել, որն այնուհետև փոխանցել է վարչակազմին և լրագրողներին: Նա հայտնել է, որ Թրամփի աշխատակիցներին լրտեսել են նախընտրական արշավի ժամանակ, ինչպես այդ մասին պնդել էր Թրամփը Twitter-ի իր էջում: Այնուամենայնիվ, Նունեսի խոսքով, խոսքն «օրինական» լրտեսման մասին էր, և Թրամփի աշխատակիցները պատահաբար են այնտեղ հայտնվել:










