ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Ամերիկյան կառավարությունն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած պատժամիջոցները: Երկրի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցների ցանկում են ներառվել նաև տասնմեկ հյուսիսկորեացի քաղաքացիներ և 1 կազմակերպություն:
Պատժամիջոցները կապված են Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի բանաձևի խախտման հետ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ցանկում են ընդգրկվել նաև 3 հյուսիսկորեական բանկերի ներկայացուցիչներ, ովքեր այժմ գտնվում են Մոսկվայում:










