Ադրբեջանը պատերազմ սկսելու ռեսուրս չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)
Ադրբեջանը պատերազմ սկսելու ռեսուրս չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Իսկ մինչ այդ նա նշեց, որ գտնվում ենք պատերազմական վիճակում և ստրագրված է զինադադարի պայմանագիր, իսկ խաղաղության պայմանագիր չունենք:
«Բայց մենք ենթադրում ենք, որ կարող է սկսվել պատերազմ, սա անվտանգության ապահովման հիմքում է դրված: Հիմա եթե գնահատում ենք հավանականությունը, պետք է նայենք հնարավոր է, թե՝ ոչ և մի շարք գործոններ հաշվի առնել»,-ասաց նա:
Ըստ նրա, Ադրբեջանի ռազմական ու տնտեսական պիկն անցել է: «Երեք անգամ ստիպված է եղել կրճատել ռազմական բյուջեն, հիմա այդ փողը չունի, նավթի գին ընկել է, պաշարները նավթային նվազում են և ինքը եկամուտը նվազել է»,-ասաց նա:
Ըստ նրա, Թուրքիայի կողմից կարող է պատերազմ սկսելու հավանականություն լինել, որը կարող է օգտագործել Ադրբեջանին: Մինչդեռ, ըստ նրա, Թուրքիայի հրահրելով սկսվեց ապրիլյան պատերազմը: «Հենց ինքը տեսավ, որ չի հաջողվում, ասեց խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասաց նա:
Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ ինչքան մարտունակ կլինի բանակը, այնքան հեռացնում ենք պատերազմի հավանականությունը:










