Հուսով եմ, որ կանցկացկվեն նորմալ ընտրություններ. Վարդան Օսկանյան
Մայրաքաղաքի թիվ 59/9 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը՝ ընտրությունը կատարեց «Օհանյան–ՐաՖՖի–Օսկանյան դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր և պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ նորմալ ընտրություններ կլինեն:
«Ոչ մեկին պետք չեն ընտրություններ, երբ հասարակությունը կասկածներ կունենա ընտրությունների նկատմամբ»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Նշենք, որ քվեարկության տեխնիկական նոր սարքավորումը նախքան քվեարկությունը չճանաչեց Վարդան Օսկանյանի մատնահետքերը։ Նա ասաց, որ դրանում խնդիր չի տեսնում, ապա ավելացրեց, որ մատնահետքերի իմաստը այն է, որ նույն ընտրատեղամասում նույն մարդը չի կարող քվեարկել:
«Այլ ընտրատեղամասում, եթե անձը ցանկանա քվեարկել և նրան թույլ տան, նա կարող է քվեարկել: Համենայնդեպս հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի, սա կարող է մյուս ընտրություններին օգտակար լինել»,- ասաց Վարդան Օսկանյանը և հույս հայտնեց, որ կանցկացվեն նորմալ ընտրություններ:
Ի պատասխան հարցի, թե ինչի համար քվեարկեց, Վարդան Օսկանյանը հայտարարեց՝ հանուն իշխանափոխության, հանուն լավ ապագայի:
Նշենք, որ Վարդան Օսկանյանը ընտրական տեղամաս էր եկել կնոջ՝ Նանի Օսկանյանի հետ:










