Դավթաշենում հատվել է 24 թեղի, 5 բարդի, հաշվարկվել է 2 մլն 860 հազ դրամի վնաս. Բննախը նոր մանրամասներ է ներկայացրել
Դավթաշեն վարչական շրջանի տարածքում այսօր տեղի ունեցած ապօրինի ծառահատումների առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել։
«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 2 մլն 860 հազար դրամի չափով: Բնապահպանական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել իրավապահ մարմիններին փոխանցելու և գործին համապատասխան ընթացք տալու նպատակով»,-ասվում է հաղորդագրությունում:










