Դավթաշենում ապօրինի ծառահատման դեպքի առնչությամբ վարչական շրջանի ղեկավարը կդիմի Դատախազություն

11:10 • 10.04.17

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը անդրադարձել է համայնքում տեղի ունեցած ծառահատման դեպքին՝ նշելով, որ տասնյակ ծառեր հատողը եղել է մասնավոր տնտեսվարողը։

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է անձամբ գրություն ուղարկել Դատախազություն։

«Սիրելի համաքաղաքացիներ, Ֆեյսբուքում բուռն քննարկման առարկա է դարձել Դավթաշենում ծառերի հատման թեման, որը հարուցել է մարդկանց արդարացի զայրույթը։
Միանգամից նշեմ՝ կատարվել է ապօրինություն մասնավոր տնտեսվարողի կողմից։
Ծառերը հատվել են գիշերը։

Վաղն առավոտյան կկազմվի համապատասխան արձանագրություն, որն անձամբ իմ գրությամբ ուղարկելու եմ Դատախազություն։

Վստահ եղեք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս արարքի հեղինակը պատժվի օրենքի ամենայն խստությամբ»,-գրել է Ռուսլան Բաղդասարյանը։

Լուսանկարը՝ Hetq.am-ի