Հեղինե Բիշարյանը նշանակվել է Եվրոպական ակադեմիայի ռեկտոր

11:49 • 26.04.17

Tert.am-ի տեղեկություններով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 2002 թվականից Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որոշել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից. «Հեղինե Բիշարյանն արդեն նշանակվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում»:

Հեղինե Բիշարյանը ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր էր 2003 թվականից:

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մասնակցում էր 2017 թվականի  խորհրդարանական ընտրություններին, որը սակայն անցողիկ շեմը չհաղթահարեց: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններում «Հայկական վերածնունդը» ստացել էր 58 265 ձայն:

Ավելի ուշ Եվրոպական ակադեմիայից Tert.am-ին հայտնեցին, որ դեռևս նշանակում չի արվել.«Հեղինե Բիշարյանը նշանակվելու է ռեկտորի պաշտոնում, դեռևս նրա պատգամավորության լիազորությունները չեն դադարեցվել»: