Microsoft-ը հատուկ տառատեսակ է ստեղծել Դուբայի համար (լուսանկար)
Դուբայը դարձել է առաջին քաղաքը, որի համար Microsoft ընկերությունը հատուկ տառատեսակ է մշակել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղական իշխանությունների պաշտոնական հայտարարությանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբական և լատինական այբուբեններ ապահովող տառատեսակը ստացել է Dubai Font անվանումը։ Այն մշակել են Microsoft և Monotype ընկերությունները Միացյալ Արաբական Էմիրությունների մասնակցությամբ։
Նշվում է, որ էմիրությունների իշխանությունները մտադիր են նոր տառատեսակն օգտագործել պաշտոնական գրագրության մեջ։ Դրանից բացի՝ այն անվճար կտարածվի համացանցում և կներառվի Microsoft Office 365 ծրագրերի փաթեթում։
Հայտնի է, որ Dubai Font-ի հեղինակը լիբանանցի դիզայներ Նադին Չախինն է, ով ավելի վաղ ստեղծել է Helvetica Neue, Frutiger և Palatino տառատեսակների արաբական տարբերակները։











