Մի քանի րոպե անկշռություն․ ե՞րբ առաջին անհատական տիեզերանավերը զբոսաշրջիկներին կտանեն տիեզերք․ RT-ի անդրադարձը

22:42 • 02.05.17

Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը բարեհաջող փորձակել է իր հավաքած զբոսաշրջային տիեզերանավի տարրերը։ Ընդ որում` այս անգամ ընկերությունը չի իրականացրել շարժիչի գործարկում․ապարատը չի անջատվել իր կրիչից։ Ընկերության փորձարկմանն անդրադարձել է RT-ն՝ ենթադրելով, թե երբ կսկսվի անհատական տիեզերական զբոսաշրջության դարաշրջանը։

Նշվում է, որ Virgin Galactic տիեզերանավով օդաչուի ու ևս հինգ ուղևորի հետ 250 հազար դոլար արժողությամբ թռիչք իրականացնելու ցանկություն է արտահայտել արդեն մոտ 700 մարդ։

Հայտնի է, որ ուղևորներին և ոլորտի մասնագետներին հուզող կարևորագույն հարցն անվտանգությունն է։ Չնայած նախապատրաստական դասընթացներին, որոնք ապագա ճանապարհորդներին թույլ կտան ապահով զգալ իրենց, ընկերության աշխատակիցները և ուղևորները հասկանում են՝ որքան անկանխատեսելի կարող է լինել ճանապարհորդությունը։

Կայքը գրում է, որ փորձագետների կարծիքները տարբեր են անհատական տիեզերական զբոսաշրջության մասին։ Մի կողմից` նմանատիպ թռիչքների պլաններն ակտիվորեն իրականացվում են տիեզերանավերի փորձարկումների առնվազն մեկ փուլում, ինչը մի շարք մասնագետների թույլ է տալիս 2018 թվականն անվանել տիեզերական զբոսաշրջության մեկնարկի տարի։ Մյուս կողմից, շատ գիտնականներ կասկածով են նայում զբոսաշրջիկներին մթնոլորտի վերին շերտեր ուղարկելու իրական ժամկետներին, մասնավորապես, եթե խոսքը գնում է Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու մասին։ Այսպիսով, կայքի համաձայն, իրենց ցանկությունն արտահայտած և կանխավճար արած ուղևորները կարող են սպասել մոտ տաս տարի։

 

Մի քանի րոպե անկշռություն․ ե՞րբ առաջին անհատական տիեզերանավերը զբոսաշրջիկներին կտանեն տիեզերք․ RT-ի անդրադարձը