ՆԱՍԱ-ն գրանցել է Սատուրնի ձայները (տեսանյութ)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Cassini կայարանը RPWS գիտական գործիքի միջոցով գրանցել է Սատուրնի ձայները։ Այս մասին հայտնում է գործակալության պաշտոնական կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տվյալ դեպքում ձայներն իրենցից ներկայացնում են պլազմային ալիքներ, որոնք առաջանում են Սատուրնի D օղակի լիցքավորված մասնիկներից։
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ Սատուրնին ամենամոտ գտնվող օղակի ներսի հատվածի և մոլորակի միջև տարածությունը համարյա զուրկ է փոշու մասնիկներից։
Նշվում է, որ Cassini-ի միջոցով ստացված տվյալների շնորհիվ հնարավոր կդառնա ավելի մանրամասն կերպով ուսումնասիրել Սատուրնի օղակները, ինչպես նաև հետազոտել մոլորակի մագնիսական դաշտի կառուցվածքը։










