Porsche Cayenne-ը ռեկորդ է սահմանել՝ քարշ տալով 314 տոննա կշռող Airbus օդանավը (տեսանյութ)

17:19 • 02.05.17

Գերմանական Porsche ընկերության նոր Cayenne S Diesel մոդելը գեղեցիկ դիզայնով ու տեխնիկական տպավորիչ բնութագրով մեքենա լինելուց զատ նաև բավականին հզոր է:

Այդ է ապացուցում վերջերս համացանցում տարածված տեսանյութը, որում արտաճանապարհային մեքենան քարշ է տալիս հետևից ճոպանով ամրացված Airbus A380 օդանավը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, այս հնարքից հետո Cayenne S Diesel-ը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածանր օդանավը քարշ տված ունիվերսալ մեքենա:

Աղբյուրը մանրամասնում է, որ Airbus A380-ը կշռում է մոտ 314 տոննա: Cayenne S Diesel-ն այն քարշ է տվել 43 մ:

Նշվում է, որ ռեկորդը սահմանվել է Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանում:

 

porsche-cayenne-airbus-tow-1

porsche-cayenne-airbus-tow-4

porsche-cayenne-airbus-tow-5

porsche-cayenne-airbus-tow-7

 

 

Porsche Cayenne-ը ռեկորդ է սահմանել՝ քարշ տալով 314 տոննա կշռող Airbus օդանավը (տեսանյութ)