Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը գովել է Սերենա Ուիլյամսին՝ մեծ ու բարի սիրտ ունենալու համար (լուսանկարներ)

10:52 • 03.05.17

Ամերիկյան Reddit նորությունների կայքի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, որը նշանադրված է համաշխարհային ճանաչում վայելող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, պատմել է սևամորթ աստղի հետ հարաբերությունների մասին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 33-ամյա գործարարը նշել է, որ Ուիլյամսը հրաշալի մարզուհի լինելուց զատ ունի մեծ ու բարի սիրտ, որը նրա մեծագույն առավելությունն է:

«Նրա բոլոր հաջողությունները գալիս են մեծ սրտից: Նա 100%-ով տրվում է այն ամենին, ինչով զբաղվում է: Կապ չունի, թե նա ընկեր է, սիրած մարդ կամ մայր»,-նշել է հայազգի միլիոնատերը Humans of New York-ին տված հարցազրույցում:

Պարբերականը մանրամասնում է, որ այժմ Ուիլյամսը սպասում է իր ու Օհանյանի առաջնեկին:

 Expecting parents: Serena William's beau Alexis Ohanian gushed over the size of the sport star's heart, on Monday evening

Image result for millionaire alexis ohanian Serena williams