Հնդիկները մեքենա են ստեղծել, որը րոպեում 300 աղյուս է արտադրում (տեսանյութ)

13:31 • 03.05.17

Հնդիկ արտադրողները ստեղծել են BMM300 անվանումով մեքենան, որը րոպեում մոտ 300 աղյուս է արտադրում: Ուշագրավ նորույթը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է Tech Insider-ի ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ արտադրության ընթացքում չթրծած կավը տեղադրվում է մեքենայի հետևի խցիկում: Կավը սեղմվում է այնտեղ տեղադրված անիվի միջոցով և հումքին ուղղանկյունների ձև հաղորդում:

Երբ անիվը պտտվում է և ուղղանկյունների ձև հաղորդում կավին, ավելորդ կավը քերվում է աղյուսների վրայից: Այնուհետև աղյուսը դուրս է մղվում մեքենայի միջից` գետնին թողնելով կատարյալ աղյուսների մաքուր շարք: Դրանից հետո աղյուսները չորանում են արևի տակ` մինչև պնդանալը:

Նշվում է, որ «աղյուս պատրաստող գազանը» հասանելի է ամբողջ Հարավային Ասիայում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հնդիկները մեքենա են ստեղծել, որը րոպեում 300 աղյուս է արտադրում (տեսանյութ)