Չինաստանը կստեղծի Wikipedia-ի սեփական տարբերակը
Չինաստանը հաջորդ տարի կգործարկի հանրահայտ Wikipedia առցանց հանրագիտարանի սեփական տարբերակը՝ նախատեսված չինացիների համար:
Ինչպես հայտնում է Yahoo!-ն, այսկերպ Չինաստանի իշխանությունները փորձում են սահմանափակել շարքային չինացիների վրա արևմտյան լրատվամիջոցների ունեցած ազդեցությունը:
Նշվում է, որ Wikipedia-ի չինական համարժեքը վերահսկվելու է Չինաստանի պետական հրատարակչական խմբի կողմից, և ստեղծողների համաձայն՝ դառնալու է «երկրի մշակութային և տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշը»:
Աղբյուրը նկատում է, որ չինական առցանց հանրագիտարանի հիմնական առավելությունը կլինի այն, որ կազմողները կլինեն ոչ թե պատահական մարդիկ, ինչպես Wikipedia-ի պարագայում է, այլ պրոֆեսիոնալներ:
Առ այսօր 20.000 մասնագետ է հավաքվել առցանց հանրագիտարանի նախագիծը կյանքի կոչելու համար:
Նշվում է, որ ներկայում Չինաստանում կա մոտ 700 մլն ակտիվ օգտատեր:










