Facebook-ը 3000 աշխատակցի կվարձի` կասկածելի բովանդակությամբ գրառումներին արագ արձագանքելու համար

20:26 • 03.05.17

Facebook-ը մտադիր է հավելյալ 3000 աշխատակցի վարձել սոցցանցի կանոններին չհամապատասխանող հաղորդագրություններով և հրապարակումներով, ինչպես օրինակ` ինքնասպանության հոլովակներով զբաղվելու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Եթե ցանկանում ենք անվտանգ համայնք ստեղծել, պետք է արագ արձագանքենք: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ հոլովակների մասին շուտ տեղեկանանք և միջոցներ ձեռնարկենք, երբ ինչ-որ մեկին օգնություն է անհրաժեշտ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ցուկերբերգը:

Նա նշել է, որ հաջորդ տարվա ընթացքում իրենց թիմը կհամալրվի 3000 աշխատակցով ողջ աշխարհում, որպեսզի դիտարկեն միլիոնավոր հաղորդագրությունները, որոնք իրենք ստանում են:

Ցուկերբերգը հավելել է, որ Facebook-ի ղեկավարությունն աշխատում է անվտանգության ապահովման առավել արդյունավետ գործիքների ստեղծման ուղղությամբ:

 

 

Facebook-ը 3000 աշխատակցի կվարձի` կասկածելի բովանդակությամբ գրառումներին արագ արձագանքելու համար