Ֆրանսիացիները ռոտորային շարժիչով հիբրիդային մոտոցիկլ են ստեղծել (լուսանկարներ)
Ֆրանսիական Furion Motorcycles ընկերությունը ներկայացրել է հիբրիդային մոտոցիկլի նախագիծը, որն ստացել է m1 անվանումը:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, նորույթը համալրված է ռոտորային շարժիչի հիման վրա կառուցված ուժային համակարգով: Արտադրողը մտադիր է գումար հավաքել նորույթի սկզբնական արտադրություն սկսելու համար:
Մոտոցիկլի ուժային համակարգը նախատեսվում է համալրել 654 խորանարդ սմ ծավալով և 125 ձիաուժ հզորությամբ ռոտորային շարժիչով, 40 կիլովատտ (55 ձիաուժ) հզորությամբ էլեկտրաշարժիչով, լիթիում-իոնային մարտկոցների համալիրով և 6 աստիճան փոխանցման տուփով: Մոտոցիկլը կշռելու է 209 կգ:
Վառելիքի պահեստային տարողությունը կազմում է 16 լիտր, որը կբավարարի 400 կմ տարածություն անցնելու համար:














