Գիտնականները պարզել են` ինչ տեսք կունենան մարդիկ 1000 տարի անց
Մարդկությունն անընդհատ զարգանում է, և գիտնականները փորձել են պարզել, թե ինչպիսի տեսք կունենան մարդիկ 1000 տարի անց:
Ինչպես հայտնում է Science Insider-ը, ամենայն հավանականությամբ մարդիկ ավելի բարձրահասակ կլինեն, քանի որ նման միտում նկատվել է վերջին 130 տարում: Ինչպես մեջբերվում է, 1880-ականներին ամերիկացիների միջին հասակը կազմել է 169 սմ, իսկ այսօր` 177 սմ:
Մարդիկ կարող են նաև միաձուլվել տարբեր սարքավորումների հետ, որոնք կբարելավեն մեր լսողությունը, տեսողությունը և առողջությունը:
Այս առումով որպես օրինակ նշվում է Օրեգոնի համալսարանի գիտնականների աշխատանքը, որոնք բիոնիկ աչքեր են մշակում՝ կույր մարդկանց տեսնելու հնարավորություն ընձեռելով:
Համենայնդեպս, միայն մարդու արտաքինը չէ, որ փոփոխությունների է ենթարկվելու, մարդկային գեները ևս աննկատ զարգացում են ապրում` նպաստելով մեր գոյատևմանը:
Օքսֆորդի համալսարանի գիտական խմբի իրականացրած ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ ապագայում մարդիկ կկարողանան վերահսկել իրենց գեներն ու ԴՆԹ-ն` այդպիսով իմունիտետ ձեռք բերելով որոշ հիվանդությունների նկատմամբ:
Նշվում է նաև, որ Մարսի վրա ծնված մարդիկ կարող են ավելի բարձրահասակ լինել, քան Երկրում ծնվածները:
Տեսանյութը՝ այստեղ։










