iPhone 8-ի շնորհանդեսը կարող է հետաձգվել մինչև 2018թ.
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը կարող է հետաձգել նոր iPhone 8-ի շնորհանդեսը՝ այն տեղափոխելով 2018թ.:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նման եզրահանգման են եկել Deutsche Bank-ի վերլուծաբանները՝ կանխատեսելով, որ 2017թ. սեպտեմբերին ընկերությունը կներկայացնի միայն iPhone 7s և iPhone 7s Plus մոդելները:
Վերլուծաբանների համաձայն՝ այժմ Apple-ն iPhone 8 հեռախոսի հավաքման համար անհրաժեշտ առանցքային մասերի պակաս ունի: Բացի այդ, ընկերությունը խնդիրների է բախվել որոշ նորարարական տեխնոլոգիաների ներդրման հարցում:
Նմանատիպ տեղեկություն են տարածել նաև Foxconn գործարանի աշխատակիցները, որոնց փոխանցմամբ՝ այժմ գործարանում ընդունվել են միայն iPhone 7s և 7s Plus մոդելների պատվերները:
Ակնկալվում է, որ iPhone 8-ը կունենա 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրան, ինչպես նաև համալրված կլինի անլար լիցքավորման տեխնոլոգիայով:










