Apple-ն iPhone-ի վաճառքի անկում է արձանագրել
Ամերիկյան Apple ընկերությունը հրապարակել է 2017 ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակի հաշվետվությունը, ըստ որի՝ ընկերության ամենակարևոր արտադրանքի՝ iPhone սմարթֆոնի վաճառքի ծավալը կրճատվել է:
Ինչպես նշում է Reuters-ը, հաշվետվության հրապարակումից հետո ընկերության արժեթղթերի գինն ընկել է 1.9%-ով, ինչի հետևանքով 1 արժեթղթի գինը նվազել է 144.65 դոլարի:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում Apple-ը վաճառել է 50.76 մլն հատ iPhone՝ չնայած, որ ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ ընկերությունը պետք է վաճառեր 52.27 մլն օրինակ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վաճառել էր 51.19 մլն հատ iPhone:
Ենթադրվում է, որ 3-րդ եռամսյակում Apple-ը կիրացնի 42.31 մլն հատ iPhone:










