Տեղի ունեցածն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, ԲՀԿ-ում պառակտում կա. Սերգեյ Բագրատյան
Տեղի ունեցածն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, եթե օրինականությունը հաղթի, կմնամ պատգամավոր: ԿԸՀ-ում լրագրողների հետ զրուցում ասաց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Բագրատյանը:
Նա վստահեցրեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել, ավելի վաղ , ընտրություններից առաջ դիմում են գրել ընտրություններին իրենց մասնակցությունը չեղարկելու համար, սակայն ի վերջո դիմումը համապատասխան մարմին չեն ուղարկել, հիմա սույն դիմումն ուժը կորցրած է համարվում:
«Դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»,-շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե տեղի ունեցածից հետո խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, Բագրատյանը պատասխանեց. «Մեզ հետ չեն խոսել, մենք էլ իրավունք ենք վերապահել՝ մենք էլ չխոսենք»: ԲՀԿ-ն լքելու մասին հարցին Բագրատյանը պատասխանեց, թե դեռ որոշում չունի: Որոշում չունի նաև պատգամավոր ընտրվելու դեպքում խմբակցությունը լքելու հարցի վերաբերյալ:
Ըստ նրա, եթե այս իրավիճակը արդարացի չլուծվի, կնշանակի, որ ԲՀԿ-ում պառակտման գործընթաց է:










