ԱՊԼ․ «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրայթոն»-ին. այլ արդյունքներ

20:49 • 25.10.26

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հանդիպման 17-րդ րոպեին Պասկալ Գրոսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ 4 րոպե անց մերսիսայդցիների առավելությունը մեծացրեց Ալեքսանդր Իսակը։

Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» վաստակել է 15 միավոր և 4-րդն է մրցաշարային աղյուսակում, «Բրայթոնը» 16 միավորով 3-րդն է։

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետրյալ արդյունքները․

«Քրիսթալ Փելաս»-«Նյուքասլ» / 0-2
«Հալ Սիթի»-«Բրենթֆորդ» / 1-1

Աղբյուրը`ArmSport.am