ԱՄՆ-ն կրկին միջմայրցամաքային հրթիռի փորձարկում է իրականացրել

18:28 • 03.05.17

ԱՄՆ-ն մեկ շաբաթում երկրորդ անգամ Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, տվյալ տեսակի նախորդ փորձարկումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Հրթիռն արձակվել էր Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ ավիաբազայից և միջուկային լիցք չի կրել: 

Նշվում է, որ այս անգամ ևս հրթիռն արձակվել է Վանդենբերգի ռազմաօդային բազայից և 6437 կմ տարածություն անցնելով` ընկել է Խաղաղ օվկիանոսում` Մարշալյան կղզիների հարևանությամբ: Արձակման գործընթացը հեռակառավարմամբ ղեկավարել են Մոնտանա նահանգի զինվորականները: 

Ինչպես հաղորդվում է, հրթիռի արձակումը ծրագրված է եղել և պայմանավորված չէ Հյուսիսային Կորեայի հետ լարված հարաբերություններով: Հրթիռների փորձարկումները ծրագրվում են 3-5 տարի առաջ: Սովորաբար, մեկ տարում 4 արձակում է իրականացվում:  

 

ԱՄՆ-ն կրկին միջմայրցամաքային հրթիռի փորձարկում է իրականացրել