Apple-ը 1 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման համար
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ կորպորացիան ստեղծել է 1 միլիարդ դոլար կապիտալով հիմնադրամ՝ ԱՄՆ-ում աշխատատեղերի թվի ավելացման համար, հայտնում է CNBC-ն:
Նա չի հայտնել հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկատվություն, բայց հավելել է, որ Apple-ը կհայտարարի առաջին ներդրման մասին մայիսին:
«Շատերը հարցնում են ինձ, թե կարծո՞ւմ եմ արդյոք, որ աշխատատեղերի ստեղծումը մտնում է ընկերության պարտականությունների մեջ, և ես դրան պատասխանում եմ, որ ընկերությունը պետք է ունենա արժեքներ, որովհետև ընկերությունը մարդկանց միավորում է»,- նշել է Կուկը:
Associated Press գործակալությունը նշում է, որ հիմնադրամի ստեղծման պատճառներից մեկը կարող էր լինել կորպորացիայի հասցեին հնչող քննադատությունն առ այն, որ Apple-ի արտադրանքի մեծ մասը հավաքվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող գործարաններում:










