Մանհեթենում ցուցադրվել է $400 000 արժողությամբ Ford GT սուպերքարը (լուսանկարներ)

23:39 • 04.05.17

Ford ընկերության 400 000 դոլար արժողությամբ նորույթը ցուցադրվել է Մանհեթենի դասական մեքենաների ակումբում:

Ինչպես ընդգծում է Business Insider-ը, կապույտ գույնի GT մոդելի դիզայնը համարձակ ժեստերի, սահուն հոսող գծերի և էկզոտիկ ձևերի համախմբում է ներկայացնում: Վարորդի նստատեղի ու կառավարման տարածքը փոքր է, սակայն մեքենան ինքնին երկարավուն տեսք ունի: Հետևի սփոյլերը կարելի է նաև հանել:

Սուպերքարը ներկայանում է մկրատաձև բացվող դռներով և արտանետման համակարգի կրկնակի խողովակներով:

Մեքենան շարժման մեջ է դրվում 647 ձիաուժ հզորությամբ և 3.5 լիտր տարողությամբ V6 EcoBoost շարժիչի օգնությամբ, որն աշխատում է 7 աստիճան փոխանցման տուփի հետ համատեղ:

Սրահը պատված է ալկանտարայով և կաշվով: Կառավարման վահանակը համալրված է տեղեկատվական սենսորային էկրանով, որը  թույլ է տալիս օգտվել Bluetooth կապից, նավիգացիոն և աուդիո համակարգերից և մի շարք այլ հավելվածներից: 

 

 

 

Մանհեթենում ցուցադրվել է $400 000 արժողությամբ Ford GT սուպերքարը (լուսանկարներ)