WhatsApp-ի աշխատանքը խափանումից հետո վերականգնվել է
WhatsApp հայտնի մեսենջերի աշխատանքը փաստացիորեն վերականգնվել է տեղի ունեցած խափանումից հետո: Այդ մասին հայտնում է The Verge-ը:
Հավելվածի աշխատանքում խափանումները տևել են մոտ երկու ժամ:
Downdetector ծառայությունը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներին, հայտնում է, որ խափանումները գրեթե դադարել են:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ հավելվածի աշխատանքում խնդիրը վերացվել է:
«Մենք վերացրել ենք խնդիրը, և ներողություն ենք խնդրում անհարմարությունների համար»,- ասված է WhatsApp-ի մամուլի ծառայությունում:
WhatsApp-ի աշխատանքում խափանումները գրանցվել են մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Բրազիլիայում:










