KeyOne. BlackBerry-ն ներկայանում է ամբողջական ստեղնաշար ունեցող դասական մոդելով (լուսանկարներ)

19:28 • 04.05.17

Ներկայում առաջատար տեխնոլոգիական ընկերություններից շատերը ձգտում են հնարավորինս մեծ սենսորային էկրանով և առանց ֆիզիկական ստեղների մոդելներ թողարկել, սակայն BlackBerry-ն շուկա է վերադարձնում ամբողջական ստեղնաշարով իր դասական սմարթֆոնը:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, կանադական ընկերության KeyOne նորագույն սմարթֆոնը, որը թողարկվում է սև և մոխրագույն երանգներով, 0.37 դյույմով ավելի հաստ է, քան iPhone 7-ը կամ Galaxy S8-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն` այն համալրված չէ ջրակայուն գործառույթով: KeyOne-ւ ներկայանում է 4.5 դյույմ անկյունագծով էկրանով` 1620x1080 կետայնությամբ:

KeyOne-ի առանձնահատկություններից մեկը ֆիզիկական ստեղնաշարը Android-ին հարմարեցնելու ունակությունն է: Այն սենսորային հատկություն ունի և էկրանի վրա կարելի է հպման միջոցով դիտել կամ կարդալ ցանկացած բան:

KeyOne-ը համալրված է Snapdragon 625 պրոցեսորով և 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Իսկ սմարթֆոնի արժեքը կազմում է 549 դոլար:

 

 

KeyOne. BlackBerry-ն ներկայանում է ամբողջական ստեղնաշար ունեցող դասական մոդելով (լուսանկարներ)