Նորածին հնգյակի ծնողներն ապրում են 16 ք.մ. մակերեսով բնակարանում (տեսանյութ)
Մեծամորում Կարապետյանների ընտանիքի մասին արդեն բոլորը գիտեն և անհամբեր սպասում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակին:
Ընտանիքի անդամները հավաքվել են, ապագայի նկատմամբ դրական հույս ունեն, սակայն հետագան դեռևս դժվար են պատկերացում: Աննայի, Թեհմինեի, Ռոզիի, Լիլիթի և Արայի ծնողներն ապրում են Մեծամորի 16 քառակուսի մետր տարածք ունեցող 1 սենյականոց բնակարանում:
«Եթե մի երեխա լիներ, ապա կարող էինք այստեղ մի կերպ տեղավորել, բայց հինգ հոգի հաստատ չենք կարող, չգիտեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հնգյակի տատիկ Ռոզա Մարուքյանը:
Տատիկն ու հորեղբայրը երեխաների ծնվելուն սիրով սպասել են, արդեն բաժանել և որոշել են, թե երեխաներին ինչպես են խնամելու: Նրանց համար կարևորն այն է, որ փոքրիկներն արագ ոտքի կանգնեն:
«Ես անակնկալի եմ եկել, շատ էի սպասում իրենց ծնվելուն»,- պատմեց հորեղբայր Աբրահամ Կարապետյանը։
Կարապետյանի 5 հոգանոց ընտանիքի՝ 5-ով համալրվելը բնակարանային խնդիր է առաջացրել: Մեկ սենյականոց տանն ապրում են միայն հնգյակի ծնողները, իսկ ընտանիքի մյուս անդամները նույն հանրակացարանային շենքում վարձով են ապրում: Բնակարանում անգամ 5 օրորոց տեղադրելն է անհնարին:
Երեխաների լույս աշխարհ գալուն պես նաև այս կամ այն օգնությունների մասին լուրեր տարածվեցին: Հնգյակի տատիկը, սակայն, պարզաբանում է՝ օգնություն միայն մասնավոր անձանցից են ստացել, իսկ բնակարան տալու մասին խոսակցությունները սուտ են:
Մանրամասները՝ տեսանյութում:










