Չինացիները ստեղծում են Wikipedia-ի անալոգային տարբերակը
Չինացիներն արդեն ստեղծում են հանրահայտ առցանց հանրագիտարանի անալոգային տարբերակը։ Սակայն ի տարբերություն Wikipedia-ի, դրա ինֆորմացիոն բազան լրացնելու են միայն իրավասու համալսարանների հեղինակներն ու հատուկ մասնագետները։
Հանրագիտարանն ընդանուր մոտ 300 հազար հոդվածից է բաղկացած լինելու՝ «աշխարհում ամեն ինչի մասին»։ Իր բովանդակությամբ այն երկու անգամ ավելի ծավալուն է լինելու անգլալեզու լեգենդար «Բրիտանիկայից»։
Չինական առցանց հանրագիտարանը պատրաստվում են գործարկել արդեն 2018-ին։ Իսկ ինչ վերաբերում է Wikipedia–ին, ապա դրա որոշ բաժիններ արգելափակված են չինացի օգտատերերի համար։










