Mercedes-ը ներկայացրել է «Աստղային պատերազմներ»-ի ոճով ստեղծված CLA-ն

09:16 • 06.05.17

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հանրահայտ «Աստղային պատերազմներ» կինոսագայի 40-ամյակի առթիվ ներկայացրել է սահմանափակ խմբաքանակով արտադրվելիք CLA 180 մոդելը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել Ճապոնիայում:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան կարտադրվի 180 օրինակով՝ միայն սև ու սպիտակ գույներով, որոնք  խորհրդանշում են չարն ու բարին:

Հայտնի է, որ մեքենան վաճառվելու է միայն Ճապոնիայում՝ մոտ 45.000 դոլարով:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1.6 լ աշխատանքայիան ծավալով, 120 ձիաուժ հզորությամբ քառագլան շարժիչով:

 

Mercedes-ը ներկայացրել է «Աստղային պատերազմներ»-ի ոճով ստեղծված CLA-ն