Սլովակիայում արջը վախեցրել է հեծանվորդներին (լուսանկարներ, տեսանյութ)
Սլովակիայի Մալինո Բրդո քաղաքում անցկացվող սիրողական հեծանվարշավի ժամանակ արջը վազելով դուրս է եկել հեծանվորդների մոտ՝ վախեցնելով նրանց: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով միջոդեպը ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութը:
Հայտնի է, որ տեսանյութը նկարահանվել է մարզիկներից մեկի սաղավարտում տեղադրված տեսախցիկով:
Տեսանյութում և լուսանկարներում երևում է՝ ինչպես է գիշատիչը վազում հեծանվորդների առջևից, սակայն չի հարձակվում նրանց վրա և անհետանում է անտառում:













