Հարյուրավոր թռչուններ «հրեշավոր պատահարի» զոհ են դարձել` բախվելով տեխասյան երկնաքերին

19:02 • 09.05.17

ԱՄՆ-ում հարյուրավոր թռչուններ սատկել են` փոթորիկի ժամանակ թռչելիս բախվելով Տեխասի երկնաքերերից մեկին: Ինչպես հայտնում է The Independent-ը` հղում անելով տեղի իշխանություններին, թռչունները Մեքսիկական ծոցից չվելիս են եղել:

Շուրջ 400 չվող թռչուն է սատկել անցյալ շաբաթ, ինչն իշխանությունները բնութագրում են որպես «հրեշավոր պատահար»:

Տեխասյան Գալվեսթոն քաղաքի երկնաքերերից մեկում տեղակայված գրասենյակի աշխատակիցներն առավոտյան աշխատանքի ժամանելով գունավոր փետուրներով թռչունների են հայտնաբերել գետնին ընկած:  

Ինչպես նշվում է հազարավոր թռչուններ Մեքսիկական ծոցից դեպի Տեխաս չվելիս են եղել, երբ հզոր փոթորիկը նրանց ստիպել է բախվել բարձրահարկ շինությանը: