Մեքսիկայում պայթյուն է որոտացել հրավառիչների պահեստում. կա 14 զոհ
Մեքսիկայում հրավառիչների պայթյունի հետևանքով 14 մարդ մահացել է, ևս 22-ը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային, պայթյունը տեղի է ունեցել մայիսի 8-ի երեկոյան Պուեբլա նահանգի գյուղական համայնքներից մեկում:
Փառատոնի կազմակերպիչները փողոցում հրավառիչ ներկրող հրթիռ են արձակել, որն ընկել է տներից մեկի տանիքին և պայթել:
Կառավարության ներկայացուցչի խոսքով` մարդիկ բնակվելիս են եղել տանը, որտեղ հրավառիչ տեխնիկա է պահվել, որի վրա էլ ընկել է մեկ այլ հրավառիչ: Միջադեպի հետևանքով տունն ամբողջությամբ ավերվել է:










