Փարիզի՝ փախստականների համար նախատեսված ճամբարներից մոտ 2 հազար մարդ է վտարվել

17:15 • 09.05.17

Փարիզի հյուսիսային մասում գտնվող «Պորտ դը լա Շապել» մետրոկայարանի հատվածում տեղակայված ճամբարներից վտարվել է ավելի քան 1,6 հազար ներգաղթյալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով France Presse գործակալությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ 1.609 մարդ ուղարկվել է փախստականների տեղավորման հարցերով զբաղվող հաստատություններ: Նրանցից 75-ը թույլ պաշտպանված մարդիկ են, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Նշվում է, որ ճամբարների հակասանիտարական պայմաններում բնակվել են Աֆղանստանից, Սուդանից և Էրիթրեայից փախստականները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող փախստականների ճամբարում հատուկ գործողություն է ընթանում:  Պորտ դը լա Շապել թաղամասում տեղի ունեցած գործողությանը մասնակցել է մոտ 350 ոստիկան: