Հաղթանակի օրվա առթիվ Պուտինն այցելել է «ԿԳԲ»-ի իր անմիջական ղեկավարին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա նախօրեին այցելել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի (Պետական անվտանգության կոմիտե` ՊԱԿ) նախկին ներկայացուցիչ Լազար Մատվեևին, որի անմիջական ղեկավարության ներքո 1980-ականներին վերջինս աշխատել է Դրեզդենում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրի ղեկավարն իր նախկին ղեկավարին շնորհավորել է 90-ամյա հոբելյանի և Հաղթանակի օրվա առթիվ: Պուտինն իր նախկին ղեկավարի տուն է այցելել «ԿԳԲ»-ի նախկին գործընկերների հետ միասին:
Որպես նվեր Պուտինը «ԿԳԲ»-ի նախկին ղեկավարին նախագահական ժամացույց է նվիրել, ինչպես նաև «Պրավդա» թերթի նմուշը, որը թողարկվել է 1927-ին` Մատվեևի ծննդյան օրը:










