Երևանում ծնված հնգյակից երեքի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

14:02 • 10.05.17

Երևանում ծնված հնգյակի երեխաներից երեքի վիճակը գնահատվում է կայուն  ծանր. այս մասին Tert.am-ին ասացին Առողջապահության նախարարությունից:

«Երեքն էլ շարունակում են մնալ կայուն ծանր վիճակում»,-ասացին նախարարությունից:

Հիշեցնենք, որ  տղա երեխայի վիճակը դեռ երեկ գնահատվում էր ծայրահեղ ծանր: Իսկ Սուրբ Աստվածամայր և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններ տեղափոխված աղջիկների վիճակը անփոփոխ էր` կայուն ծանր, չնայած  տեղեկացվել էր, որ աղջիկներից մեկի քաշն ավելացել է, մյուսինը՝ վերականգնվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն ասել էր, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող հնգյակ նորածիններից աղջիկը օրական արդեն մինչև 5 գրամ մայրական կաթ է խմում:

Մեծամորից 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Նրանցից երկուսը մահացել են: