Դուեյն Ջոնսոնը մտածում է ԱՄՆ նախագահ դառնալու մասին
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց կարճ ժամանակ անց հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն ակնարկել էր, որ կարող է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար 2020-ի ընտրություններում:
Այն ժամանակ դերասանը, հարցազրույց տալով Vanity Fair-ին, հայտնել էր, որ «չի բացառում» և դա «մեծ հնարավորություն կլիներ մարդկանց օգնելու համար»:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, այս միտքը, կարծես թե, չի լքել նրան և կրկին շոշափվել է այս շաբաթ ամերիկյան լրատվամիջոցներում:
«Եթե մասնակցի նախագահական մրցապայքարին, Ջոնսոնը կարող է լավ հնարավորություն ստանալ` հաշվի առնելով նրա նկատմամբ վերաբերմունքն ու ծագումը», - գրել է Washington Post-ը: Արձագանքելով հոդվածին` դերասանն այդ հեռանկարը բնութագրել է որպես «շատ գայթակղիչ»:










