Իռլանդիայում կրկին հայտնվել է 30 տարի առաջ անհետացած լողափը

18:13 • 10.05.17

Իռլանդիայի Ակիլ կղզու վրա նոր լողափ է հայտնվել այն նույն տեղում, որտեղ լողափ է գոյություն ունեցել 30 տարի առաջ: 

Ինչպես հայտնում է Euromag-ը, ուժեղ մակընթացության ժամանակ քարերը պատվել են մի քանի տոննա ավազով, ինչի արդյունքում կղզում 300 մետր երկարությամբ ձգվող ափամերձ գոտի է հայտնվել: 

Իռլանդիայի արևմտյան ափի մոտակայքում գտնվող լողափից ավազը 1984-ին իսպառ վերացել էր փոթորիկների հետևանքով, և լողափի տեղում միայն քարեր էին մնացել:

Տեղի ռեստորաններից մեկի սեփականատերը հույս է հայտնել, որ նոր հանգստավայրը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Ակիլ կղզին գտնվում է Իռլանդիայի արևմտյան մասում: Զբոսաշրջիկներն այստեղ այցելում են լողափնյա հանգստի համար: