Լայպցիգում հակաահաբեկչական գործողության ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել
Գերմանական Լայպցիգ քաղաքի ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել չորեքշաբթի իրականացրած հակաահաբեկչական գործողության ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատները խուզարկություններ են իրականացրել առնվազն երեք տներում: Տեղեկությունների համաձայն՝ գործողությունն ուղղված է եղել «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների ենթադրյալ անդամների դեմ, որոնք, հնարավոր է, թաքնվում են Գերմանիայում:
Հաղորդվում է, որ գլխավոր դատախազությունը հաստատել է գործողության անցկացման փաստը, բայց դրա պատճառների մասին չի հայտնել:










