Հարավային Կորեայի նորընտիր նախագահը հայտարարել է ԿԺԴՀ այցելելու պատրաստակամության մասին
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Սեուլում երդմնակալության արարողության ժամանակ, հայտնում է ТАСС-ը:
«Ես պատրաստ եմ անմիջապես մեկնել Վաշինգտոն, եթե դա անհրաժեշտ լինի: Ես կմեկնեմ Պեկին և Տոկիո, եթե ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ես կմեկնեմ նաև Փհենյան»,- ընդգծել է նա:
Բացի այդ, Մուն Չժե Ինը խոստացել է դառնալ «ժողովրդական նախագահ, ով լսում է բոլոր քաղաքացիների կարծիքը»:










