Նյու Յորքում ջուրն է թափվել 140 հազար լիտր նավթամթերք (լուսանկարներ)
Նյու Յորքում հազարավոր լիտր նավթամթերք է թափվել Իսթ-Ռիվեր նավարկման նեղուց՝ Consolidated Edison էներգետիկ ընկերության օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնում է The New York Post-ը:
«Իսթ-Ռիվերով ճանապարհն ուղեկցվելու է ուշացումներով՝ նավթային աղտոտվածության պատճառով»,- ասված է Նյու Յորքի նավային հաղորդակցության ծառայության Twitter-յան էջում:
Նշվում է, որ պաշտոնյաները կազմակերպել են «անվտանգության գոտիներ»՝ արգելափակելով ճանապարհը բոլոր նավերի համար. ընթանում է նավթից ափը և ջուրը մաքրելու գործընթաց:
Առափնյա անվտանգության ծառայության տվյալներով՝ ջուրն է թափվել 37 հազար գալոն (140 հազար լիտր) նավթամթերք:














