Նիկարագուայում 25-ամյա կնոջ ողջակիզած քահանան դատապարտվել է 36 տարվա ազատազրկման
Նիկարագուայում Խուան Գրեգորիո Ռոչա Ռոմերո անունով քահանան ու ևս երեք մարդ դատապարտվել են 36 տարի ժամկետով ազատազրկման այն բանի համար, որ նրանք 25-ամյա կնոջ են ողջակիզել՝ փորձելով «նրա միջից հանել սատանային»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարին՝ Կորտեսալ բնակավայրում: Քահանայի գլխավորությամբ մարդկանց մի խումբ առևանգել և այրել է 25-ամյա մի կնոջ: Երբ կնոջը գտել են՝ նրա մարմնի 80 տոկոսն այրված է եղել: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդկանցից բացի հանցագործությանը մասնակցել է մի կին, որը դատապարտվել է 30 տարի ժամկետով ազատազրկման:
Նշվում է, որ երկրի օրենսդրությունը, չնայած դատավճռին, ավելի երկարատև ազատազրկում չի նախատեսում:










