Պուտինի և Թրամփի զրույցները կոնկրետ են և զուրկ արհեստականությունից. Լավրով

12:27 • 10.05.17

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցները զուրկ են եղել արհեստականությունից և ուղղված են եղել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Միր» հեռուստաալիքի եթերում, հայտնում է ТАСС-ը:


«Կոնտակտներն արդեն հաստատվել են: Դրանք տեղի են ունեցել հեռախոսով, Պուտինի և Թրամփի միջև արդեն տեղի է ունեցել երեք հեռախոսազրույց»,- նշել է նախարարը: Ըստ նրա՝ դրանք շատ հագեցած են եղել, կոնկրետ, զուրկ որևէ արհեստականությունից։ «Դրանք ուղղված են եղել նրան, որ զարգացնենք մեր հարաբերությունները՝ ելնելով և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ միջազգային հանրության շահերից»,- ասել է նա:


Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը և Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողությունների համակարգման հեռանկարը սիրիական ճգնաժամի համատեքստում ահաբեկչության դեմ պայքարում, ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: