Լիտվան ՌԴ-ի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ կկառուցի
ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշի կառուցումը Լիտվային կարժենա 1,335 միլիոն եվրո: Ինչպես հայտնել է երկրի պետական սահմանային հսկողության ծառայությունը, աշխատանքների իրականացման համար այդ գումարի վերաբերյալ պայմանագիր է կնքվել մասնավոր ընկերության հետ, գրում է ТАСС-ը:
«Կառուցման համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,- նշել է գերատեսչությունը: Ծրագրի համաձայն՝ արգելապատնեշը պետք է կառուցվի մինչև ընթացիկ տարվա վերջ:
Կալինինգրադի մարզի հետ սահմանի հատվածում Լիտվան որոշել է կառուցել երկու մետր բարձրությամբ ցանկապատ՝ էլեկտրոնային հսկողության լրացուցիչ միջոցներով:
Գերատեսչությունում կարծում են, որ ցանկապատի կառուցման արդյունքում կբարելավվի Լիտվայի պետական սահմանի և Եվրամիության արտաքին սահմանների հսկողությունը:










